Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:13 27-03-2026

Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար

Հարկային քաղաքականությունը պետք է դառնա ոչ թե պատժիչ գործողության գործիք, այլ պետության ներսում համակեցությունը ապահովող մշակույթ հանրության բոլոր շերտերի՝ գործատուների, աշխատուժի, թոշակառուների, պետծառայողների ու հանրության խոցելի շերտերի համար:

Աղքատությունը չարիք է, որը պետք է կրճատվի: Մեր երկրում աղքատությունը 20 տոկոսից ավելի է, քանի որ օրվա իշխանությունը աղքատությունը հաղթահարում է սեփական գրպաններում ու միաժամանակ մարդկանց մեղադրում է, որ այն իրենց գլուխներում է:

Մի հատ նայեք օրվա իշխանավորների արտաքին տեսքին, հագուկապին, եկամուտների հայտարարագրերին 2018-ից առաջ ու հիմա, և պարզ կդառնա, թե ինչպես են հեղափոխական ձևով հաղթահարել իրենց գրպանների դատարկությունը, բայց դե դրանից նրանց գլուխների դատարկությունը չի լցվել:

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից մեկը վերջերս «Մայբախ» է գնել, մինչդեռ թավշյա կոչված հեղափոխությունից առաջ մոսկվաներում հեռախոսի «չեխոլ» ծախող էր աշխատում:

Աղքատությունը պետք է հաղթահարել աշխատելու, արարելու, բիզնես անելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով:

Բիզնեսի բոլոր շերտերի համար մենք առաջարկում ենք՝
• տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներն ազատվում են շրջանառության հարկից, այսինքն՝ տալու են զրո հարկ (աշխատողների եկամտահարկի մուծումները բյուջեին պահպանվում են),
• տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկ սահմանել 1 տոկոսը,
• տարեկան 180 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և շահութահարկի տիրույթում. ԱԱՀ չափ սահմանել 17 տոկոսը, իսկ շահութահարկը՝ 14 տոկոսը,
• բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկայում առևտուր) սահմանել հաստատագրված վճար՝ պարզեցնելով հաշվապահությունը։

Հարկային քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի։ Պետք է ընդունել օրենք, ըստ որի՝ հարկային դրույքաչափերի բարձրացումը պետք է իրականացվի միայն հանրաքվեի միջոցով և ոչ շուտ քան տվյալ հարկային չափն ընդունելուց 2 տարի անց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան