Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:37 27-03-2026

Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի

Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը. համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտ։

Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 90-ական թվականներին։

«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։

Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի հայկական կողմից կառուցված նոր հատվածին։

Վրաստանից եկող խողովակաշարը դեպի Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։ Հայաստանը ռուսական գազը ստանում է վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան