Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:36 26-03-2026

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Զինծառայողի ընտանիքին 300.000 դրամ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026 թ. հունիս ամիսը ներառյալ։