copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:55 18-09-2025

21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 44–օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300–հազարական դրամ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. օգոստոսի 1-ից:

Այժմ որոշվել է, որ այն կհատկացվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։

Այս միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600.0 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է այն հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառման միջոցներից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում