copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:34 26-03-2026

Ռուսաստանը նոր դեսպան ունի Թուրքիայում

Անկարայում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Վերշինինը արդեն Թուրքիայում է: ՌԴ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ վերջինիս դիմավորել են դեսպանատան աշխատողներն ու Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնատար անձինք:

Հայտնի է, որ Վերշինինի նշանակման որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր փետրվարի 20-ին՝ այդպիսով ՌԴ փոխարտգործնախարարին նշանակելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովի փոխարեն: Նման կերպով դեսպանի փոփոխությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Այս թեմայով տարածվող լուրերում ընդգծվում է, որ Վերշինինի նշանակումն ակտիվ դերատակարում պետք է ունենա երկու երրների միջև դիվանագիտական գործընթացների կոորդինացման տեսանկյունից և սա այն դեպքում, երբ Անկարայի և Մոսկվայի միջև շարունակվում են շփումները էներգետիկ, ռազմական, առևտրային ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանում առկա ճգնաժամերի շուրջ:

Ermenihaber