copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:36 25-03-2026

ԱՄՆ-ն շարունակում է հսկայական ռեսուրսներ ուղղորդել Ուկրաինա․ պետքարտուղարի տեղակալ

Միացյալ Նահանգները շարունակում է զգալի ռեսուրսներ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն։

«Վարչակազմը ( ԱՄՆ - խմբ.) հսկայական քանակությամբ ռեսուրսներ է հատկացնում Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Դինանոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։

Պաշտոնյան նշել է, որ Սպիտակ տունը շարունակում է ակտիվորեն աջակցել PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) ծրագրին, որը ենթադրում է եվրոպական երկրների կողմից Կիևի համար ամերիկյան զենքի գնում։