Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:04 17-03-2026

Ինձ համար Էդիտա Գզոյանի ազատման հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ. Անդրեասյան

Այսօր՝ մարտ 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Էդիտա Գզոյանին գնահատում է՝ որպես գիտնական, գնահատում է նաև նրա գործունեությունը: Ըստ նախարարի՝ Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Այդ իմաստով, կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավորումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Գզոյանի հրաժարականի դիմում գրելն իր ցուցումն է եղել, քանի որ սադրիչ է համարել ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը, իսկ ինքը կառավարման խնդիրն է առաջ քաշում.

«Կառավարման խնդիր է, եթե դուք մի բառը կապեք մյուսին՝ կհասկանաք իմ նկարագրած խնդրի էությունը: Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին: Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը, վերջ»:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը