copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:34 01-09-2025

Էդիտա Գզոյանը և Սուրեն Մանուկյանը գիտակցաբար հանրությունից թաքցրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող իրավիճակը. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հաjկ Դեմոյանի գրառումը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մի քանի օր առաջ իրազեկեցի իմ հաջորդ գործողությունների ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին մի քանի խայտառակ դրվագների կապակցությամբ դատական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Պարտադիր եմ համարում նաև անդրադառնալ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ու ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ապաշնորհ ու անպատվաբեր գործելաոճին:

Վերջին 10 օրվա ընթացքում այս երկուսը հետևողականորեն ապակողմնորոշում էին հանրությանը՝ միտումնավոր կերպով տալով սխալ տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող խայտառակ իրավիճակի շուրջ:

Էդիտա Գզոյանը, հանդիսանալով ՀՑԹԻ տնօրեն և վերանորոգման աշխատանքների պատվիրատու կողմ, հանրային իր ելույթներում նկարագրում էր իրականությանը չհամապատասխանող իրավիճակ, ապատեղեկատվություն տարածելով, թե իբր հուշահամալիրում որևէ հիմնավերանորոգման աշխատանքnեր երբևէ չի կատարվել և վստահորեն հավաստիացնում էր, թե ամեն ինչ տեղի է ունենում ըստ սահմանված նախագծի ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վերահսկողության ներքո:

Սաշուր Քալաշյանը վերջին իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով և որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի:

Իրավիճակը շատ վատ լինելու մասին անուղղակիորեն խոսեց նաև Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նոր մասնագիտական խումբ ստեղծելու կարիք կա:

Գտնվելով հուշահամալիրի անմիջական հարևանությամբ, Էդիտա Գզոյանը և Սուրեն Մանուկյանը, որպես վերանորոգման աշխատանքների պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչներ, պարտավոր էին ահազանգել ստեղծված խայտառակ իրավիճակի մասին, բողոք հայտնեին շինարարական աշխատանքներում ներգրավված ոչ որակյալ աշխատուժի առկայության կապակցությամբ, ինչպես նաև անվտանգության կանոնները աշխատանքների իրականացման ընթացքում չպահպանելու և հարակից մասերը հանցավոր անփութության արդյունքում վնասելու դեպքերի մասին:

Եթե ժամանակին այս երկուսի կողմից սրտացավ վերաբերմունք ցուցաբերվեր հուշահամալիրի հանդեպ ու բարձրաձայնվեր շատ ու շատ դրվագների մասին, ապա այսօր այսպիսի խայտառակ պատկեր չէինք ունենա:

Կրկնում եմ մեղադրանքս. հանրային ելույթներում և սոցիալական ցանցերում արված գրառումներում Էդիտա Գզոյանը և Սուրեն Մանուկյանը գիտակցաբար հանրությունից թաքցրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող իրավիճակը, փորձել են հակադարձել բողոքի ձայն բարձրացրած հազարավոր քաղաքացիներին, միաժամանակ փորձել են արդարացնել տեղի ունեցած վանդալիզմը՝ տիրող իրավիճակի մասին բարձրաձայնող քաղաքացիներին սին ու շինծու մեղադրանքներ հնչեցնելով, թե իբր քննադատողները չեն ցանկանում, որ հուշահամալիրի և թանգարանի տարածքում հիմնավերանորոգման աշխատանքներ տարվեն:

Հաշվի առնելով այսպիսի խայտառակ ու ապաշնորհ աշխատաոճի անթույլատրելիությունը, ինչպես նաև հանրության առաջ սեփական քայլերի ու խոսքի համար հաշվետու լինելու պարտադիր պայմանը, Էդիտա Գզոյանից և Սուրեն Մանուկյանից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
3 օրվա ընթացքում տեսաձայնագրված ուղերձի ու գրավոր հայտարարության տեսքով հրապարակային ներողություն խնդրել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու սփյուռքահայերից, հանրությանն ապակողմնորոշելու, հուշահամալիրին հասցված վնասի չափերը կոծկելու ու հուշահամալիրի դեմ իրականացված բարբարոսությունն արդարացնելու փորձերի համար:

Ներողություն չխնդրելու դեպքում քայլեր եմ ձեռնարկելու այս երկուսին դատական կարգով պատասխանատվության կանչելու և դատական կարգով ներողություն հայցելը պարտադրելու համար:

Խնդրում եմ տարածել

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը