copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:36 13-03-2026

Եթե Ղարաբաղի շարժումը շարունակում ենք՝ գնում ենք պատերազմի, եթե ոչ՝ դա խաղաղություն է. Փաշինյան

Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից:

Երբ որ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք: Չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա Եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի:

Ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և մնացածը՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյանն ու մյուսները տեղավորվում են այս տրամաբանության տակ: Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի