copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 10:48 01-03-2026

ԱՄՆ-ն և Իսրայելը անցել են կարմիր գիծը և պետք է դրա գինը վճարեն. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը անցել են կարմիր գիծը և պետք է դրա գինը վճարեն։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Իսլամական Հանրապետության համար այս պատերազմը պարզապես էքզիստենցիալ չէ․ եկել է վերջնական հատուցման ժամանակը։

Ղալիբաֆը նաև վստահեցրել է, որ իրենք պատրաստվել են բոլոր սցենարներին, և նույնիսկ իմամ Ալի Խամենեիի մահվան դեպքում նախատեսված է համապատասխան պլանավորում։

Նա հայտարարել է, որ իրենք հաշիվները կմաքրեն ամերիկացիների և իսրայելցիների հետ։

«Դուք անցել եք մեր կարմիր գիծը․ մենք ձեզ կհասցնենք այնպիսի կործանարար հարվածներ, որ դուք ինքներդ ստիպված կլինեք ողորմություն խնդրել»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից