Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:31 26-02-2026

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը

Ներդրումներ, առևտուր, տրանսպորտ և լոգիստիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կապ՝ սրանք այն հարցերն են, որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարության, Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Մարիամ Քվրիվիշվիլիի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաել Ջաբարովի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կապի ամրապնդման գործում։ Նշվել է, որ եռակողմ համաժողովն անցկացվում է 2012 թվականից և տարիների ընթացքում ձևավորվել է որպես եռակողմ տնտեսական համագործակցության արդյունավետ հարթակ։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել երկրների միջև նավթի և գազի փոխադրման ոլորտում համագործակցությանը։

Ընդգծվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Հարավային գազային միջանցքի շրջանակներում, որի միջոցով ադրբեջանական բնական գազը Վրաստանի տարածքով տարանցվում է դեպի թուրքական և եվրոպական շուկաներ»,- ասված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գենադի Արվելաձեն, Թամար Իոսելիանին, Իրակլի Նադարեիշվիլին և Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում