Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 57 րոպե առաջ - 15:49 23-08-2026

Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Էռլինգ Հալանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ որոշել է փոխել իմիջը՝ կտրելով իր այցեքարտը դարձած երկար մազերը։

Կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, «քաղաքայինները» ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում կմրցեն «Բորնմութի» հետ։ Հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ջարեդ Ջիլեթը, իսկ մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 17:00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հալանդի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 220 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված