Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 12:55 26-02-2026

6 ամիս իշխանությունը քննադատել է թոշակները բարձրացնելու նախաձեռնությունը՝ այն որակելով պոպուլիստական. Դավիթ Հակոբյան

«Հայաքվե»-ի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում Դավիթ Հակոբյանը շնորհավորեց կենսաթոշակառուներին՝ ապրիլի 1-ից նախատեսվող կենսաթոշակների բարձրացման կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ իշխանության այս քայլը դիտարկում է որպես «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման՝ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու նախաձեռնության ճանապարհին գրանցված մասնակի հաջողություն։

Ըստ նրա՝ խոսքը «կես քայլի» մասին է, քանի որ նախաձեռնությունն առաջարկում էր կենսաթոշակների 50 տոկոսով բարձրացում։

Հակոբյանը պնդեց, որ իշխանության այս որոշումը չի բխում տարեցների նկատմամբ հոգատարությունից՝ հիշեցնելով, որ շուրջ վեց ամիս շարունակ նույն իշխանությունը քննադատել է նախաձեռնությունը՝ այն որակելով պոպուլիստական և հայտարարելով, թե դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չկան։

«Այսօր, երբ ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, իշխանությունը որոշում է բարձրացնել կենսաթոշակները՝ փորձելով մեր կենսաթոշակառուներին գրավել իր կողմը։ Սակայն համոզված եմ, որ մեր կենսաթոշակառուները գիտակցում են այս ամենը և ընտրության օրը կկատարեն ճիշտ ընտրություն»,- ասաց նա։

Հակոբյանը նաև ընդգծեց, որ ապրիլի 1-ից նախատեսվող շուրջ 10 հազար դրամի բարձրացումից հետո ևս Հայաստանում կենսաթոշակի մակարդակը կմնա տարածաշրջանում ամենացածրը։ Նրա գնահատմամբ՝ որոշման մեջ բացակայում է թե՛ հիմնավորումը, թե՛ տրամաբանությունը՝ նշելով, որ ընդամենը երկու ամիս առաջ հաստատված պետական բյուջեում նման ծախս նախատեսված չի եղել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը