Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:30 27-08-2023

Ո՞վ է վճարում այդ պոպուլիստական քայլի շրջանակում ապամոնտաժման համար

Ֆեյսբուքյան օգտատեր Սահրատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բնակիչները ողջ շենքի ձեղնահարկի համար անցել են բոլոր իրավական գործընթացներն ու ստացել օրինական շինարարության թույլտվություն և սկսել շինարարությունը։ Երևանի բացառիկ դեպքերից է, որ ձեղնահարկի (մանսարդի) համար ունեն ամբողջական շենքի ճարտարապետությունը չաղավաղող (այդ շենքի դեպքում նույնիսկ միգուցե արժեք տվող) լուծում։

Ինչ որ մի օր նախընտրական (հասկանալ պոպուլիստական) նկատառումներով ասում են ուժը կորցրած ենք համարում արդեն մոտ 30%-ով իրականացված շինարարության շինարարության թույլտվությունը։ Հիմա մի քանի օր է քաղաքի կենտրոնում քաղաքապետարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ ապամոնտաժում են շենքի մետաղական կոնստրուկցիաները շատ թանկ տեխնիկայի ներգրավմամբ։

Հիմա հարցեր.
Ա. Ո՞վ է վճարում այդ պոպուլիստական քայլի շրջանակում ապամոնտաժման համար։
Բ.Ո՞վ է փոխհատուցելու բնակիչների արդեն ծախսած գումարները։
Գ. Ո՞վ է ծածկելու ժամանակին օրենքով թույլատրված տանիքի վերակառուցման համար։
(Ենթադրում եմ շատ կոպիտ հաշվարկով խոսքը մոտ 100 հազար դոլարը գերազանցող գումարի մասին է:)

Բնականաբար համայնքը, այսինքն՝ մենք։

Իսկ կլինի ՔՊ նախընտրական ֆոնդից վճարեք դա կամ գոնե արդեն ըստ օդում կախված լուրերի շոշափելի հարստություն դիզած փոխքաղաքապետը (կամ ընտանիքի մեկ այլ բարի անդամ):

Ձեռ ե՞ն առնում ոնց որ...»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը