Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 21:15 22-02-2026

Լիվերպուլը 90+7-րդ րոպեին գոլ խփեց ու հաղթեց Նոթինգհեմին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ (1-0):

Խաղի 89-րդ րոպեին թվում էր, թե հյուրերը հասան իրենց նպատակին, երբ Ալեքսիս Մակ Ալիստերը գրավեց դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց ձեռքով խաղի պատճառով: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» չհանձնվեց:

Ավելացված 7-րդ րոպեին (90+7′) նույն Ալեքսիս Մակ Ալիստերը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում և այս անգամ կանոնների սահմաններում դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: Տանտերերը մինչև վերջին վայրկյանը փորձեցին փոխել իրավիճակը, սակայն մերսիսայդցիները պահպանեցին հաղթական հաշիվը:

«Լիվերպուլը» 45 միավորով 6-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 17-րդ տեղում է՝ 27 միավոր։