copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 22:23 30-07-2022

«Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ դառնալով Անգլիայի սուպերգավաթակիչ

Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի խաղում մրցեցին Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գավաթակիր «Լիվերպուլը»։

«Քինգ Փաուեր» մարզադաշտում կայացած խաղում «Լիվերպուլը» հաղթեց 3։1 հաշվով։

Հանդիպման 21-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը։ 70-րդ րոպեին «քաղաքայինների» նորեկ Խուլիան Ալվարեսը հավասարեցրել է հաշիվը։ 83-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հստակ է իրացրել 11-մետրանոցը՝ դարձյալ առաջ մղելով մերսիսայդյան թիմին։ Ավելացված 4-րդ րոպեին Դարվին Նունյեսը ձևակերպեց վերջնարդյունքը՝ 3։1։

Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» պատմության մեջ 16-րդ անգամ տիրացավ Սուպերգավաթին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին