Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:30 19-02-2026

Տհաճ իրավիճակ և հրճվանք ՔՊ-ում, դատական համակարգը կհավաքվի, Միհրան Պողոսյանը կհայտարարի․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է․ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Թեկնածուներից մեկը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանն է, մյուսը՝ Լիլիթ Սարգսյանը, որն էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։

ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան, օրինակ, կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։


«Հրապարակ» թերթը գրում է․ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել: Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի:

«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում։ Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբեւեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է՝ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գեւորգ Պապոյանից հետո։ Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար: Բացի այդ, ի պաշտոնե էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։
Ու շատերի կարծիքով, այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա

«Հրապարակի» տեղեկություններով, Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք է բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորվում է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»