Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:19 17-02-2026

Սրբազանին կարող են տեսակցել մերձավորները և Նարեկ Սրբազանը. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սրբազանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։

«Սրբազանին կարող են տեսակցել մերձավորները և Նարեկ Սրբազանը»,- ասել է փաստաբանը։ Սրբազանը չի կարող շփվել ժողովրդի հետ, մասնակցել պատարագներին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ երկրորդ անգամ է ենթարկվել վիրահատության, և վերադարձել է Գյումրի։

Շուրջ 8 ամիս տևած անազատությունից հետո օրերս Շիրակի թեմի առաջնորդի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Նշենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հունիսին։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար։ Դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

Մանրամասները` տեսանյութում։