Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:51 19-09-2026

Առանց հավաքական հիշողության ու արժանապատվության՝ ազգերը պետություն չեն ունենում․Արտակ Բեգլարյան

Որքան էլ ժամանակ անցնի, ինչ աշխարհաքաղաքական դրություն էլ լինի, վաղ, թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, իսկ Արցախի իրական տերերս վերադառնալու ենք մեր սուրբ Հայրենիք, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Ի դեպ, վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր, և ՀՀ ԱԺ պատգամավորները լավ կանեն՝ օր առաջ ստանձնեն այդ բարոյական, իրավական ու պատմական պատասխանատվությունն ու կայացնեն համապատասխան որոշումը:

Առանց ճշմարտության ու արդարության՝ կայուն ու արժանապատիվ խաղաղություն չի լինում, առավել ևս՝ ցեղասպան հարևանի հետ: Իսկ առանց հավաքական հիշողության ու արժանապատվության՝ ազգերը պետություն չեն ունենում»,- նշել է նա: