Ուղիղ եթեր
Ներքին Բաստիոն 1 ժամ առաջ - 21:00 19-09-2026

Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն է:

Նրա հետ խոսել ենք Սահմանադրությունը փոխելու հարցի, Արցախի ինքնորոշման իրավունքի և այլ ուշագրավ հարցերի մասին:

Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ Սահամանադրությունն այն փաստաթուղթն է, որի մեջ պետք է արձանագրվեն բոլոր ձգտումներն ու նվաճումները, որովհետև առանց փաստաթղթավորելու որևէ գործընթաց իմաստ չունի:

«Սահմանադրությունը ժողովրդին չի կարելի պարտադրել: Ժողովուրդը պետք է ընդունի այդ Սահմանադրությունը»:

Հրանտ Խաչատրյանի կարծիքով՝ մեր հաղթանակների ու կորուստների պատճառը մեզնից դուրս է. այն համաշխարհային գործընթացների արդյունք է:

«Մեր սերունդը, որն ավելի շատ բան էր տեսել, կարողացավ կարճ ժամանակում նվաճումներ ունենալ, իսկ հետո նույն սերունդը չունեցավ այն հավերժության պատկերացումը, որ առաջին հերթին սահմանադրության մեջ ամրագրի իր երազանքներն ու ձգտումները և ապրի դրանով: Հիմա մենք ասում ենք՝ ուզում են Արցախը, ցեղասպանությունը հանել: Եթե մենք ապրած լինեինք Արցախի խնդիրը սահմանադրության մեջ, այնտեղ գրված է, որ հենվում ենք վերամիավորման որոշման վրա, բայց այնտեղ ամրագրումը թերի է, որովհետև այնտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավունքը, որ, ըստ էության, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ինքնորոշման իրավունքը պատկանում է ժողովուրդներին: Արցախցին ժողովուրդ չէր, արցախցին հայ ժողովրդի մի հատվածն էր», - նշում է Հրանտ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ամրագրումը լրիվ գիտակցված չեղավ. Արցախի իրավունքը չէր ինքնորոշումը, դա մասնակիացված իրավունք էր:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված