copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:35 26-01-2026

Հակասանիտարական վիճակ՝ Երևանում՝ Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում

Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փողոցով անցնող դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու լցվում փողոցով մեկ։

Անգամ գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից, իսկ երեխաները դպրոց են հաճախում այդ պայմաններում։

Այսօր՝ հունվարի 26-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում պատկան մարմիններին՝ ասելով, որ դիմել են է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Կենտրոնի թաղապետարան, սակայն ոչ մի տեղից վերջնական հարցի լուծում չեն տեսնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի անգամ բնակիչներն իրենց ուժերով են խցանված դիտահորերը մաքրել, բայց դա պետք է արվի «Վեոլիա ջրի» կամ Կենտրոնի թաղապետարանի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով, ինչը վերջնականապես կլուծի այդ խնդիրը։ Պետք է օր առաջ նաև փոխել վնասված կոյուղատարերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը