Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:46 20-01-2026

Սահմանամերձ Անիպեմզայում ձյան տեղումների պատճառով ճանապարհը դարձել է ոչ երթևեկելի

Ձյան առատ տեղումները հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ է առաջացրել։ Ճանապարհներին մերկասառույց է, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ճանապարհների վիճակը լավ չէ, ձյան հաստ շերտը անանցանելի է դարձրել հատկապես գյուղամիջյան ճանապարհները։ Սահմանամերձ Անիպեմզայում ձյան տեղումների պատճառով գյուղ մտնող ճանապարհը դարձել է ոչ երթևեկելի։

Անիպեմզայում ձյան շերտի հաստությունը հասնում է 30-40 սմ, ջերմաստիճանը՝ -16-ի։

Տեսանյութ։