Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:38 09-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Ապարան, Նիգավան, Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ Որոշ դեպքերում վարորդների անփութության (մի քանի վարորդներ երթևեկում էին ամառային անվադողերով) և ճանապարհներն սպասարկող ճանշինների ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում տարբեր հատվածներում բախվել էին մեծ թվով ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մեծ թվով ավտոմեքենաներ, այդ թվում՝ վթարված, որոնք ձնասահքի պատճառով հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դուրս բերեցին անվտանգ վայր։

Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է