Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:24 20-01-2026

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Աշոտ Զ․-ի իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: