copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:53 12-01-2026

Ընկերներով մի սովորույթ ունեինք՝ Թամանյանի արձանի սեղանին կոպեկ էինք դնում, և ում պետք էր՝ վերցնում էր

Հենրիկ Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մենք՝ տղերքով, մի սովորույթ ունեինք՝ Թամանյանի արձանի ոտքերի տակից մտնում էինք ու սեղանին մի քիչ կոպեկ դնում։ Եթե մեկին շտապ փող էր պետք լինում, վերցնում էր, հետո՝ երբ մոտը փող էր լինում, դնում էր տեղը։ Գաղտնիք էր՝ ոչ մեկին չէինք ասում, դա մեր փոխօգնության դրամարկղն էր։ Հետո մեծացանք, արդեն մեծ փողերի հետ գործ ունեինք, որ փողոցում չես թողնի, ու էդ սովորույթը կամաց-կամաց մոռացվեց։

Անցան տարիներ, մի օր մեկին պատմեցի մեր էդ սովորույթի մասին։ Զարմացավ ու ասեց, որ իրանք էլ՝ տղերքով, նույն բանն էն արել։ Միառժամանակ անց մի ուրիշից էլ լսեցի, որ Թամանյանի արձանի սեղանին փող են թողել։ Հետո՝ մի ուրիշն էլ ասեց։

Պարզվում ա՝ ամբողջ Երևանը Թամանյանի արձանի սեղանին կոպեկ ա դրել ու վերցրել, ու բոլորին թվացել ա, թե մենակ իրանք գիտեն դա։

Զարմանալին էն ա, որ էդ սեղանին միշտ կոպեկ կար՝ երբեք դատարկ չէր լինում։
Չգիտեմ՝ հիմա էլ անու՞մ են, թե՞ չէ. վաղուց գլուխս չեմ մտցրել Թամանյանի սեղանի արանքը, բայց էդ սեղանի վրա փողից շատ ավելի թանկ բան կա՝ երևանցիների գաղտնիքը, որ բոլորը գիտեին, բայց գիտեին, թե մենակ իրանք գիտեն։

Ա՛յ տենց, Երևանը մեզ իրար ա կապում խիստ անձնական գաղտնիքներով, որոնք բոլորը գիտեն։ Ամեն մեկիս թվում ա, թե մեր հիշողությունները մենակ մերն են, ուրիշ ոչ ոք չունի։ Բայց հետո պարզվում ա, որ դրանք ոչ թե մերն են, այլ Երևանինը։ Մենք հարազատության անտեսանելի թելերով կապված ենք իրար հետ, ու էդ թելերով ա հյուսված երևանցու կենսագրությունը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան