copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:10 02-01-2026

Առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են. ՀԷՑ-ը ցանկ է հրապարակել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է․

Եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․

Վայոց ձորի մարզ

• գ. Ելփին
• գ. Շաղափ
• գ. Ողջաբերդ
• գ. Վերին Կարմիրաղբյուր
• գ. Գլաձոր
• գ. Վերնաշեն
• գ. Բերքանուշ
• գ. Մալիշկա
• ք. Եղեգնաձոր

Կոտայքի մարզ

• գ. Ջրվեժ
• գ. Պտղնի
• գ. Գառնի
• գ. Զորավան
• ք. Եղվարդ
• գ. Նոր Արտամետ
• գ. Մեղրահովիտ
• գ. Տանձուտ
• գ. Նոր Արտագերս

Տավուշի մարզ

• գ. Նորաշեն
• գ. Մովսես
• ք. Բերդ
• գ. Պառավաքար
• գ. Վարագավան
• գ. Կոթի
• գ. Ոսկևան
• գ. Բարեկամավան
• գ. Հաղարծին
• գ. Հովք
• գ. Գոշ
• ք. Դիլիջան

Արարատի մարզ

• ք. Մասիս
• գ. Բաղրամյան (Արտաշատի շրջան)
• գ. Բուրաստա
• գ. Դալար
• ք. Արտաշատ
• գ. Ազատավան
• գ. Մրգավան
• գ. Արաքսավան
• գ. Դիմիտրով
• գ. Սայաթ-Նովա
• գ. Ջանֆիդա
• գ. Փշատավան

Արագածոտնի մարզ

• գ. Կաթնաղբյուր (Թալինի շրջան)
• գ. Աշնակ
• գ. Վերին Սասնաշեն
• գ. Դավթաշեն
• գ. Սարալանջ (Նաիրիի շրջան)
• գ. Արագյուղ
• գ. Բուժական

Շիրակի մարզ

• գ. Ախուրյան
• գ. Կամո
• գ. Շիրակամուտ
• գ. Սարալանջ (Սպիտակի շրջան)
• գ. Մեծ Պարնի

Վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:

Ինչպես նաև Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված են հետևյալ հասցեները.

Լոռու մարզ՝

ք. Ախթալա
գ. Քարկոպ
գ. Ճոճկան
գ. Մեծ Այրում, Փոքր Այրում
գ. Շամլուղ
գ. Թեղուտ:

Այս պահին բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի