copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:19 29-12-2025

Այս տարի ևս տանուլ տվեցիք մաքրման աշխատանքները. Վանաձորում մայթերի 98%-ը շարունակում է արդեն 3-րդ օրը սառած մնալ

«ԻՄՈՆՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ և լուսանկարներով ներկայացրել է Վանաձորում փողոցների և մայթերի վիճակը՝ սառցակալված, ձյունից չմաքրված և, բնականաբար, վտանգավոր թե՛ հետիոտնի, թե՛ մեքենաների համար:

«ԻՄՈՆՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հովհաննիսյանի գրառումը տեղադրում ենք ստորև.

Ոչ փիառված իրականություն!!!

2 օր լռեցի, օրը մի քանի անգամ դուրս եկա փողոց՝ և մեքենայով, և ոտքով։ Շրջել եմ Վանաձորի գրեթե բոլոր փողոցներով, խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ ու էսօր որոշեցի գրեմ։

Գրում եմ, որովհետև ատում եմ սուտը, ատում եմ, երբ մարդկանց հիմարի տեղ են դնում, գրում եմ, որովհետև իմ տեսակը երբեք չի վաճառվել ու չի վաճառվի։ Վանաձորում տեղաց առաջին շատ սիրուն ձյունը, դեկտեմբեր ամսվա մեջ առաջին ձյունը ու բլոգեռի միկրաֆոնը դոշներին խփած մեր քաղաքի ղեկավարները և իրենց աջակցող թիմակիցները մեռան փիառվելով ու գոռալով՝ Վանաձորը պատրաստ է ձմռանը, աշխատանքները 24/7 արվում են․․․ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս տանուլ տվեցիք մաքրման աշխատանքները։

Մայթերի 98%-ը շարունակում են արդեն 3-րդ օրը սառած մնալ, աղ և ավազ լցված որոշ փողոցներ ցերեկը հալում են, երեկոյան նորից մերկասառույց են դառնում, որովհետև հալված ձյունը չի մաքրվում։ Մնացած փողոցների մասին էլ լռեմ․․․ Ամեն ինչ ֆիքսված է, րոպեներով և օրերով։

Հերիք է մարդկանց հիմարի տեղ դնեք։ Էս մարդիկ աչքեր ունեն ու ամեն ինչ տեսնում են։
Հ․Գ․ եթե կգա ինչ որ մեկը կասի առաջ խոսու՞մ էիր, պատասխանեմ՝ ի տարբերություն ձեզ ես միշտ եմ խոսել, թե մինչև 2018-ը, թե 2018-ից հետո։

Հ․Գ․Գ․ Ձեր ֆեյքերին չլարեք գցեք էջս։ Ֆեյքերի պապային էլ ենք ճանաչում, մամային էլ՝ անգամ կարող եմ ասել, որ համարի կաբինետից են ղեկավարվում դրանք։ Խաղաղ ու առողջ մնացեք!

Ամենից շատ դիտված

11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից