Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:47 29-12-2025

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Lexus GX 470-ը և Daewoo-ն․ կա 3 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Վահե Վ․-ին վարած «Lexus GX 470» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների իքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում