Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:09 26-05-2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Daewoo-ն. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրից դեպի Արգել գյուղի ամառանոցներ տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել ենն22-ամյա Կարինե Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Արա Գ.-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Daewoo»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում