copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 22:49 23-12-2025

10 տիրադավները ոչ թե Աստծուն են հավատում, այլ Փաշինյանին. տեղում չէր` «պատարագ» չմատուցեցին

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21–22-ին աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Դեկտեմբերի 21-ին նա Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Փաշինյանը փաստացի խախտել է իր սիրելի «ավանդույթը»՝ կարգալույծ կամ «տիրադավ» քահանաների պատարագներին մասնակցելու և ժողովրդին այնտեղ հավաքելու։ Ամենից հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը, ով հայտարարում էր, թե ինքը 10 եպիսկոպոսների գործողությունների հետ կապ չունի, այս կիրակի, չլինելով երկրում, չի կարողացել փաստացի առաջնորդել «տիրադավների» հակաեկեղեցական արշավը՝ փաստացի ցույց տալով, որ եթե ինքը չկա, ոչ ոք ոչինչ չի անում։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, ով նշեց, որ զարմանալու ոչինչ չկա, քանզի նրանք մեկ տեր ունեն՝ Փաշինյանը։

«Իրենք հավատում են Փաշինյանին, ոչ թե Աստծուն։ Քանի Փաշինյանը տեղում չի, իրենք պատարագ չեն մատուցում։ Սա, իհարկե, կես կատակ, կես լուրջ է, բայց նաև իրական վկայություն է այն բանի, թե կոնկրետ ո՞վ է Հայաստանում կոորդինացնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը․ ոչ թե կաթողիկոսի կամ առանձին վերցրած պաշտոնյաների, այլ հենց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Տարբերությունը բանակի, այլ պետական կառույցների և եկեղեցու միջև կայանում է հետևյալում․ եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը բավարարում է, որ նա ինչ-որ գործընթացներ նախաձեռնի և աշխարհիկ տրամաբանության մեջ հասնի հաջողության, ապա եկեղեցին առաջնորդվում է այլ տրամաբանությամբ։ Ի վերջո, պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհում գործող ամենահին ինստիտուտներից է․ չի եղել շրջան, որ այն չլինի։

Նիկոլ Փաշինյանը կամ լավ չի ըմբռնում, կամ լավ չի գիտակցում, որ չի կարողանում իր առջև դրած խնդիրը լուծել։ Այն 10 հոգևորականներն էլ, որոնք իրենց անգործությամբ վերջին կիրակի օրը պարզապես ապացուցեցին հետևյալը՝ պայմանականորեն իրենք ևս քաղաքական թրաֆիքինգի զոհ են։ Հնարավոր է՝ այդ մարդկանց անձնագրերը ինչ-որ տեղ պահվում են, որպեսզի նրանք այլ հնարավորություններ չունենան գործողություններ իրականացնելու, բայց միևնույն ժամանակ, քանի որ հրահանգ չի եղել, իրենք ոչինչ չարեցին»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը

Ձեզ գուցե հետաքրքրի