Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 20-11-2025

Փաշինյանն ուզում է ապացուցի, որ Աստծուն հավատում է, բայց նրանից սրբապղծություն ենք տեսնում․ հարցում

Նիկոլ Փաշինյանն նախօրեին ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ այս կիրակի Արարատ գյուղում մասնակցելու է պատարագի։ «Նոյեմբերի 23–ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին»,- տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ նախորդ կիրակի էլ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի եկեղեցում մատուցած պատարագին, իս ավելի վաղ էլ Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ հռչակված քահանայի մատուցած «պատարագին»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ամեն կիրակի պատարագի գնալով ի՞նչ է ուզում ապացուցել Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ հավատ ունի, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Ինչ իմանամ ուզում ա ապացուցի, որ հավատացյալ է, Աստծուն հավատում է, եկեղեցու կողմնակից է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ հավատացյալ է։ «Նրա խելքը ոչ մի բանի չի հասնում։ Ուզում է ասել ես հավատացյալ եմ, իսկ քրիստոնեություն պաշտպանողները «պոստին» պիտի չլինեն։ Նա ձևական մասն է պահպանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը սրբապղծություն է անում։ «Իբր ինքը հավատ ուի, բայց ես չեմ հավատում, որովհետև անհավատի քայլեր ենք տեսնում, սրբապղծություն»,- ասաց նա։

«Ուրեմն ծրագիր ունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում