Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:34 23-12-2025

Բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրառում է կատարել՝ «Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Civic.am լրատվականի եթերում իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել» վերտառությամբ․

«2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն ուղիղ հայտարարել է՝ «(...) և ասեմ ավելին, երկրորդ փորձաքննությունն է ներկայացվել և նորից անհետևանք է մնացել (...)»:

Իմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Որպես հավատացյալ մարդ և իրավապաշտպան՝ մեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում։

Հ.Գ. 9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»:

Ամենից շատ դիտված

08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:44 Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից. ողջ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին
22:37 Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան