copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:53 19-12-2025

43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Եղիշե Չարենց փողոցում 43-ամյա Գրիգոր Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարո Ժ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված