Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:31 17-12-2025

Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն. համաժողով՝ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների մասնակցությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։

Ձեզ գուցե հետաքրքրի