copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 21:51 24-02-2026

ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար սնոուբորդի մրցումներ են անցկացվել

Փետրվարի 21-ին «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրում կայացել է «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ​ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Մայլեռի» կողմից համատեղ՝ համախմբելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ 130 ներկայացուցչի:

Միջոցառման նպատակն էր սպորտային դիվանագիտության միջոցով խթանել գործընկերային կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ձմեռային հանգստի հնարավորությունները:

​Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյանը: ​Իր ելույթում նախարարի տեղակալ Կոստանյանը նշել է. «Ինձ համար «Մայլեռը» լավ օրինակ է առ այն, որ մենք կարող ենք հավակնոտ նախագծեր իրականացնել Հայաստանում, և Հայաստանի կառավարությունը լիարժեքորեն աջակցում է այս ենթակառուցվածքների զարգացմանը և ընդհանուր էկոհամակարգին։ Մենք շատ հպարտ ենք բոլորիդ այստեղ տեսնելու համար և շնորհակալ ենք գործընկերներին «Դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար»:

Միջոցառման ընթացքում անցկացվել են լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներ կանանց ու տղամարդկանց անվանակարգերում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում