copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:30 17-12-2025

Հեղափոխությունից հետո էլ Վանաձորում ասֆալտը Դարբինյաններն են «փռում»

Ի պատասխան Oragir.News-ի հարցման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ ՀՀ պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում 2025 թվականին Վանաձոր քաղաքում փողոցների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններից մեկը «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն է:

Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն իրականացրել է Վանաձորի 2.37 կմ երկարությամբ Վարդանանց փողոցի հիմնանորոգումը: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 728 640 000 դրամ է: Աշխատանքներն ավարտված են:

Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու իրական շահառուն Ռիմա Ղազարյանն է, որը տիրապետում է ընկերության ամբողջական՝ 100% բաժնեմասին:

Կազմակերպության գտնվելու վայր է նշված Վանաձորի Տավրոս փողոցի (Ղշլաղ) միևնույն հասցեն, որտեղ, ըստ ՀՀ ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի տվյալների, պարզվում է, հաշվառված են Վանաձորի նախկին երկարամյա քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի ընտանիքի անդամները, նրանց թվում՝ վանաձորցիներին «Քաղցրիկ» մականունով հայտնի Արման Սեյրանի Դարբինյանն ու վերջինիս կինը՝ Ռիմա Արտակի Ղազարյանը:

Ռիմա Ղազարյանը նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում էր: Համացանցում պահպանվում է նրա ելույթը Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ, որտեղ նա հավաքվածներին կոչ է անում «Հայաստան» դաշինքի կողքին կանգնել:

Նախկինում՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, Դարբինյանները պետական մրցույթներում հաղթում և ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում էին «Արգիշտի-1» ՍՊԸ-ով և «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ով: Նշված ընկերություններին Դարբինյանները, փաստորեն, ավելացրել են ևս մեկը՝ հարսի անունով 2019 թվականից գրանցված «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը