Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:29 16-12-2025

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգ ուժի ստեղծման բանակցելու նպատակով կազմակերպվող Դոհայի հանդիպմանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։

Haaretz-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկվել 45 երկրի, որոնց թվում են նաև Ճապոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Պակիստանը և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն։
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների և Վաշինգտոնի վրա՝ համաժողովին հրավիրվելու նպատակով։

Ձեզ գուցե հետաքրքրի