copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:50 07-03-2023

Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ փողոց դուրս եկած ցուցարաներին։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Զուրաբիշվիլին խոստացել է վետո դնել դրա վրա, եթե համապատասխան օրինագիծն ընդունվի հանրապետության խորհրդարանում։

«Ես դիմում եմ ձեզ, նրանց, ովքեր այս գիշեր կանգնած են Ռուսթավելիի վրա, ինչպես ես ինքս բազմիցս կանգնել եմ։ Ես ձեզ հետ եմ, քանի որ դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Երկիր, որը պատկանում է ազատ Եվրոպային, և ոչ ոք չի կարող խլել այն։ Այս օրենքը ոչ մեկին պետք չէ, այն գրվել է Մոսկվայի թելադրանքով»,- ասել է Զուրաբիշվիլին ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Վրաստանի նախագահը միևնույն ժամանակ հայտնել է, որ համապատասխան օրինագիծը պետք է հետ կանչվի Վրաստանի խորհրդարանից։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր լ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ