Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:46 16-12-2025

Բանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր, դեմքը չէինք տեսնում. մանրամասներ՝ Գյումրու դաժան սպանությունից

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Որդին սպանել է ծնողներին։

Oragir.News-ի տեղեկություններով` ծնողներին սպանած երիտասարդը հոգեկան առողջության կենտրոնում է հաշվառված։

Oragir.News-ի լրագրողն է եղել դեպքի վայրում, զրուցել հարևանների հետ։

«Շատ կիրթ, շնորհքով մարդիկ էին։ Մայրը` բժիշկ էր, հայրը` խանութ ուներ, էդտեղ էր աշխատում։ Ինքն էլ չգիտեմ ինչ ասեմ։ Բանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր, դեմքը չէինք տեսնում»,- ասում է հարևաններից մեկը։

Մյուս հարևանն էլ պատմում է, որ Նարեկ Ադամյանը հաշվառված էր հոգեկան առողջության կենտրոնում, բայց վերջերս դուրս էին գրել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել