Ներքին 4 տարի առաջ - 19:32 09-06-2022

Գերիների պաշտոնական թիվը, ըստ իշխանության, 39 է, իսկ ըստ իրավապաշտպանների՝ 120. ոտի վրա Նիկոլը 80 տղու ճակատագիր իր վրայից գցում է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր ֆեսյբուքյան լայվում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին, ասաց, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների առնչությամբ մի շարք հանգամանքներ է փորձել պարզել։

«Պարզ երևում էր Միրզոյանի անթաքույց քծնանքը իր ռուս գործընկերոջը, որը պետք չէ շփոթել արժանապատիվ ընկերության հետ։ Ջերմ անհատական վերաբերմունքը միակողմանի էր»։

Աշոտյանն ասաց, որ ներկայիս իշխանությունը մեր բոլորի անունից ներել են ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Արարատը նաև խոսում էր գերիների մասին, Նոյեմբերի իննից հետո անցել է մեկ ու կես տարի, և ՀՀ իշխանությունները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ սկսկել են պրոցեսներ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գերիների համար ասում է՝ պաշտոնական թիվը 39 է, բայց իրավապաշտպանները ասում են մոտավորապես 120 հոգի, այսինքն՝ ոտի վրա Նիկոլը 80 տղու ճակատագիր իր վրայից գցում է»։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն աշխատանքնային այցով ՀՀ-ում էր։ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ունեցել են նաև առանձնազրույց։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում