copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:30 08-12-2025

Մանկավարժականի ռեկտորը ներգրավված է եղել ուսուցիչների ատեստավորման թեստերի վաճառքի մեջ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Թեպետ համակարգը նախորդ տարիներին էլ կատարյալ չի եղել, այնուամենայնիվ այս ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչներից, այդ թվում՝ դասվարներից, անհամեմատ ավելի մեծ թվով դժգոհություններ են ստացվել։ Հարյուրավոր ուսուցիչներ իրենց աշխատավարձը բարձրացնելու հույսով մասնակցել են ատեստավորմանը, սակայն բախվել են բոլորովին այլ իրականության, քանի որ թեստերը հագեցած են բազմաթիվ սխալներով ու վրիպակներով, և շատ քչերին է հաջողվել անցողիկ շեմը հաղթահարել ու հասնել աշխատավարձի բարձրացման։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս խառնաշփոթը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանկավարժների կամավոր ատեստավորման թեստերը կլորիկ գումարով վաճառվել են, և այս գործընթացում ներգրավված է եղել անձամբ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Ատեստավորման թեստերը դրա արդյունքում ուսուցիչների լայն շրջանակների համար հասանելի են դարձել, ինչը ԿԳՄՍՆ-ին ստիպել է 1 շաբաթով հետաձգել ատեստավորումը՝ դա բացատրելով ուսուցիչներից ստացած խնդրանքներով։

ԿԳՄՍՆ-ն թեստերի արտահոսքից հետո ստիպված է եղել կարճ ժամանակում ատեստավորման նոր թեստեր կազմել, ինչի պատճառով էլ նոր թեստերը հագեցած են եղել խայտառակ վրիպակներով և արդյունքում նման խառնաշփոթ է ստեղծվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Դրվագներից մեկն էլ վերաբերում է ուսուցիչների ատեստվորման թեստերը վաճառելուն, որի մասին այս պահին չի հայտարարվում։

Հրապարակումից հետո Սրբուհի Գևորգյանի պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ իր վստահորդը ներգրավված չէ ուսուցիչների ատեստավորման թեստերը վաճառելու գործընթացում։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Սրբուհի Գևորգյանի գործի դրվագներից ոչ մեկը ատեստավորման թեստերի վաճառքին չի առնչվում։

Խաչատրյանը հավելեց, որ իր վստահորդի նկատմամբ դեռևս չկա դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճիռ, որը կապացուցեր նրա մեղավորությունը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին