copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 23:37 13-06-2026

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն առաջխաղացում են գրանցում Ուկրաինայում ռազմաճակատի բոլոր ուղղություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։

«Մեր զորքերը պահպանում են ռազմավարական առավելությունը, վստահորեն առաջխաղացում են գրանցում, և ոչ մի հրետանային հարված կամ անօդաչու թռչող սարքերի հարված չի փոխի այս իրավիճակը։ Մեր զորքերի առաջխաղացումն իրականացվում է բոլոր ուղղություններով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև համոզմունք է արտահայտել, որ Ուկրաինայի զինուժի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող ոչ մի հարված կամ գործողություն Կիևին չի օգնի։

Ամենից շատ դիտված