copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 16:11 07-12-2025

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում. Նարեկ Կարապետյան

Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չի զեղչվել։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։

«Ամեն կիրակի պատարագի ժամանակ ես եկեղեցու աստիճանների վրա եմ նստում, որ լավ երևա։ Ինչ-որ բան պիտի ասեն, դա են ասել։

Ոգևորիչ է, որ մարդիկ համերաշխ եկան, պատարագին մասնակցեցին, առանց պառակտման, Վեհափառի անունը տրվեց։ Մարդիկ կան Հայաստանում, որ ուր էլ գնան, պառակտում են մտցնում։ Չեմ հասկանում, թե ինչու է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծեն։

Հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։ Բոլոր տեղերում նույնն է, եկեղեցի է գալիս լարվածություն, բանակ, դատարան, բոլոր տեղերում։ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, կարճաժամկետ կարող է»,- նշել է Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը