copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:55 03-01-2023

Թրամփի նախկին խորհրդականի համոզմամբ՝ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թվականին ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում:

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի պահին, այդ թվում, ցավոք, Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դնել 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, կեղծիքի միջոցով) վերընտրվի», - գրել է Բոլթոնը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով, առաջիկա ամիսներին Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը փորձության կենթարկվեն։ Ըստ Բոլթոնի՝ եթե առաջիկա 12 ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Լոնդոնը չկարողանան ոտքի կանգնեցնել Ուկրաինան, ապա դրա բացասական հետևանքները կզգան ներկայիս ռազմաճակատից շատ ավելի հեռու:

«Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների հետ կապված ամեն ինչ սխալ ուղով կընթանա, եթե նրանք չտեսնեն Կիևի բացահայտ հաղթանակը, ապա դա կհամարեն Արևմուտքի թուլության վկայություն, որը նրանք չեն վարանի օգտագործել: Մինչ Թեհրանի և Փհենյանի միջուկային հավակնությունները հսկայական վտանգ են ներկայացնում, և մինչ Չինաստանի գոյութենական սպառնալիքին դիմակայելը Արևմուտքի հիմնական մարտահրավերն է լինելու այս դարում, Ուկրաինայի ճակատագրի հրատապությունը չի կարելի անտեսել»,- գրել է Բոլթոնը:

Թրամփի նախկին խորհրդականը նաև կանխատեսել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումները կարող են խստանալ, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինայում հակամարտության երկարաձգումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը