Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:36 21-11-2025

Սիս գյուղում բախվել են «Opel»-ն ու բեռնատար գնացքը. «Opel»-ի վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով:

Ժամը 06:30-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է դաշտում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներն ու պարեկները «Opel»-ի վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: