copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:26 14-11-2025

2-3 շաբաթ անց Ռուբեն Վարդանյանի գործը ևս կթևակոխի եզրափակիչ փուլ, կհնչեցնեն պատժատեսակը. փաստաբան

15 հայ գերիների գործով նիստերը ավելի արագ են նշանակվում և ընթանում, քան Ռուբեն Վարդանյանի պարագայում. օրինակ, բոլորի դեպքում երկու-երեք օրը մեկ է դատական նիստ նշանակվում, իսկ Ռուբեն Վարդանյանի պարագայում 7-9 օր մեկ պարբերականությամբ է։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Եթե 15-ի պարագայում մենք ունենք 100-ից ավելի դատական նիստեր, Ռուբեն Վարդանյանի պարագայում դա 50-ն է։ Սակայն հաշվի առնելով, որ ապացույցները հիմնականում հետազոտված են, կարծում ենք, որ երկու-երեք շաբաթ անց Ռուբեն Վարդանյանի գործը ևս կթևակոխի եզրափակիչ փուլ, մեղադրյալը կներկայացնի մեղադրական ճառը և կորոշակիացնի նրա նկատմամբ պահանջվող պատժատեսակը:

Մինչև վճիռը պետք է լսել նաև պաշտպանական կողմին, հետաքրքրական կլինի լսել հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ելույթները, և կա նաև երաշխավորված վերջին խոսքի իրավունք, որը տրվելու է բոլոր հայ ամբաստանյալներին։ Միայն վերջին խոսքը լսելուց հետո դատարանը կարող է հեռանալ խորհրդակցական սենյակ։

Անձը կարող է նաև հրաժարվել վերջին խոսք ունենալու հնարավորությունից, պետք է հետևել և տեսնել, թե ինչպիսին կլինի հայերի վարքագիծը»,– ասաց նա։

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորություններին, Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ այստեղ կարևոր են քաղաքական պրոցեսները, քանի որ հայերը քաղաքական բանտարկյալի և պատանդի կարգավիճակ ունեն և նրանց ազատ արձակումը մեծապես կախված է քաղաքական պահանջների բավարարման աստիճանից։ Հարցը քաղաքականացված է և միայն իրավական գործիքներով չենք կարող արձագանքել իրավիճակին։ Սակայն իրավական գործիքները պահպանում են իրենց կարևորությունը, կենսունակությունը։

Եթե քաղաքական ճանապարհով քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր չլինի վերադարձնել հայերին, որպես պահեստային ճանապարհ մնում է իրավականը, քանի որ վերազգային դատական ատյանները իրավասություն ունեն քննելու, թե արդյոք դատավարությունները արդար են եղել, թե ոչ, արդյո՞ք այդ դատավարությունները կարող են ազատությունից զրկման օրինական իրավական հիմքեր լինել։ Եվ եեթե գտնեն, որ պատշաճ պրոցեսներ պահպանված չեն եղել, դատարանները կարող են արձանագրել նաև անձնական ազատության իրավունքի խախտում՝ պահանջելով պատասխանող պետությանը ազատ արձակել ապօրինաբար անազատության մեջ գտնվող ամբաստանյալներին։

Հայերը գտնվում են հենց այդ իրավիճակում, որովհետև նրանց պահելու իրական իրավական հիմքեր չկան։ Այս դատավարությունները շինծու հիմքեր են ստեղծում նրանց Բաքվում պահելու և նրանց ազատ արձակման համար Հայաստանի իշխանություններից նոր զիջումներ կորզելու նպատակով։

Իմ գնահատմամբ խնդիրը պետք է արագ կարգավորում ստանա հենց քաղաքական ճանապարհով՝ միջազգային ներգրավվածությամբ»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին