copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:17 07-11-2022

Ջերմուկի բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգնվում է, տուրիստական հոսքը, սակայն, նվազել է. մարզպետ

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորից հազարավոր մարդիկ են տեղափոխվել հարակից մարզերի տարածքներ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Այդ ընթացքում Ջերմուկում հանգստանում էին բավականին մեծ թվով տուրիստներ, որոնք իջեցվել են ապաստարաններ, որ իրենց կյանքը վտանգի տակ չդնենք, այնուհետև, տուրիստների ստվար զանգված լքել է Ջերմուկ քաղաքը», - նշեց նա։

Վերջին տվյալներով՝ Ջերմուկ քաղաքի բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգնվում է. տուրիստական հոսքը, սակայն, նվազել է։

«Հարաբերական գոհացուցիչ է իրավիճակը, հանգստացողներ կան, ճիշտ է, այն ծավալը, որն ունեինք ու պետք է ունենայինք մինչև տարվա վերջ, չունենք։ Հիմա մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա, բնականոն կյանքը վերականգնվում է»,- ասաց Գրիգորյանը։

Տեղահանվածների մեծ մասը վերադարձել է մարզ. 15-20 տոկոսն է, որ հետ չի եկել։

«Դա եղել է փուլային, դպրոցներն ամբողջ ծավալով աշխատում են, մանկապարտեզները գործում են, լրացուցիչ պետական ծրագրերն օգնեցին, որ մենք հնարավորություն ունենանք բնականոն կյանքը շուտ վերականգնել», - ասաց Արարատ Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում