copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:44 22-11-2022

Մենք պետք է փուլ առ փուլ թարմացնենք քաղաքապետարանի բալանսում գտնվող ավտոպարկը. քաղաքապետ

Մենք պետք է փուլ առ փուլ թարմացնենք քաղաքապետարանի բալանսում գտնվող ավտոպարկը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցադրմանը, թե ում համար է 13,5 մլն դրամով մեքենա ձեռքբերվում և որն է գնման հրատապությունն ու անհրաժեշտությունը։

«Գումարի մեծությունը կարծում եմ տեղնիկական պայմանների հետ է կապված։ Մենք ունենք բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց վրա ամեն տաի ծախս ենք իրականացնում։ Կան ավտոմեքենաներ, որոնց վրա այդ ծախսը նպատակահարմար չէ անել։ Մենք կարող ենք ձեռք բերեկ նոր ավտոմեքենա և ծախսն ավելի քիչ լինի։ Եթե չեմ սխալվում, այդ ավտոմեքենան էլլեկտրական ավտոմեքենա պետք է լինի։ Մեր մոտեցումն է, որ ավտոմեքենաների պարկը պետք է թարմացնենք , քանի որ այն ծախսը, որն իրականացնում ենք ավտոմեքենաների, դիզվառելիքի և տեխսպասարկման վրա, բնականաբար ավելի թանկ են, քան մենք ձեռք ենք բերում նոր ավտոմեքենաները: Մենք դա պետք է փուլային տարբերակով իրականացնենք»,-նշեց քաղաքապետը` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում բավականին մեծ թվով ավտոմեքենաներ կան, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանից են:

«Նախատեսում ենք այդ ավտոմեքենաների օտարումն իրականացնել որպես ջարդոն և այդտեղից ևս կունենանք համապատասխան միջոցներ»,-ասաց քաղաքապետը:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում