Ավինյանը մի օրում ծախսեց 2 մլն դրամ, Անդրեասյանի հրաժարականն են պահանջում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Էրեբունի-Երեւան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որեւէ իրավական հետեւանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես:

Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը»։

Այս և օրվա մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում