copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:15 13-06-2024

7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչեւ նախարար դառնալը ժաննա Անդրեասյանը 2003 թվականից աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ հասարակ օգնականից դառնալով ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2020 թվականին, երբ Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր, նրա աշխատանքի վարձատրությունը կազմում էր 14 մլն 192 հազար դրամ։ Երեք տարի անց՝ 2023 թվականին, նախարարի պաշտոնում Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը կազմում է 19 մլն 722 հազար դրամ՝ 2021 թվականի համամետ աճելով գրեթե 5 մլն դրամով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարագրել է 2011 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Որպես տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել հենց 2022 թվականին՝ 7 մլն 168 հազար դրամ արժողությամբ։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։ Ժաննա Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ